Վաշինգտոնը եւ Բրյուսելը ցեղասպանություն են իրականացնում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ. Վոլոդին
https://parstoday.ir/hy/news/world-i203392-Վաշինգտոնը_եւ_Բրյուսելը_ցեղասպանություն_են_իրականացնում_ուկրաինացի_ժողովրդի_նկատմամբ._Վոլոդին
Վաշինգտոնը եւ Բրյուսելը ցեղասպանություն են իրականացնում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2023 12:35 Asia/Tehran
  • Վաշինգտոնը եւ Բրյուսելը ցեղասպանություն են իրականացնում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ. Վոլոդին

Վաշինգտոնը եւ Բրյուսելը ցեղասպանություն են իրականացնում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Նրանց գաղափարախոսության համաձայն՝ Ուկրաինայի հարյուր հազարավոր բնակիչներ պետք է զոհվեն ռազմաճակատում։ Դրա համար Կիեւի ռեժիմին ավելի մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարվում, իսկ մնացածը կկորցնեն իրենց ազգային ինքնությունը։ Այդ խնդիրը լուծելու համար օգտագործվում են Լեհաստանի կայսերական հավակնությունները»,-ասել է Վոլոդինը։

Նրա խոսքով՝ Զելենսկին բազմաթիվ որոշումներ է կայացրել, որոնք հսկայական ողբերգություն են դարձել ուկրաինացի ժողովրդի համար:

«Զելենսկին հույս ունի, որ իր տերերը նրան հնարավորություն կտան ավելի երկար մնալ իշխանության։

Այս ֆոնի վրա ստեղծվել է 25-հազարանոց զորամիավորում, որը բաղկացած է հիմնականում լեհ եւ լիտվացի զինվորներից, որոնք պատրաստ են օկուպացնել Արեւմտյան Ուկրաինան։

Լեհերը ցանկանում են վերադարձնել, ինչպես իրենք են կարծում, իրենց պատմական հողերը»,-գրել է նա։   

news.am