Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն առանց ռուսների չի լինի. Թուրքիայի արտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/world-i203394-Սև_ծովով_հացահատիկի_գործարքի_շարունակումն_առանց_ռուսների_չի_լինի._Թուրքիայի_արտգործնախարար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն անհնարին է առանց Ռուսաստանի մասնակցության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2023 12:54 Asia/Tehran
  • Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն առանց ռուսների չի լինի. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ Սև ծովով հացահատիկի գործարքի շարունակումն անհնարին է առանց Ռուսաստանի մասնակցության:

«Ուկրաինան փորձում է այլընրանքային ուղի մշակել, բայց մենք՝ որպես թուրքական կողմ, համոզված ենք, որ հարկ է ռուսներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ցանկացած այլ տարբերակ վտանգավոր կլինի, դա մենք նշել ենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հարցը քննարկելիս, առանց ռուսների չի լինի»,- ասել է Ֆիդանը:

Նրա խոսքով, վերջին հեռախոսազրույցում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը մանրամասնորեն ներկայացրել է գործարքը չերկարաձգելու որոշման Մոսկվայի պարզաբանումները:

news.am