Ռոբերտ Քենեդի. Ուկրաինայում պատերազմի բռնկման պատճառն ԱՄՆ-ն էր
https://parstoday.ir/hy/news/world-i203658-Ռոբերտ_Քենեդի._Ուկրաինայում_պատերազմի_բռնկման_պատճառն_ԱՄՆ_ն_էր
2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի մրցակից Ռոբերտ Քենեդին հայտարարել է. «Վաշինգտոնն Ուկրաինային դրդեց պատերազմել Ռուսաստանի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2023 07:17 Asia/Tehran
  • Ռոբերտ Քենեդի. Ուկրաինայում պատերազմի բռնկման պատճառն ԱՄՆ-ն էր

2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի մրցակից Ռոբերտ Քենեդին հայտարարել է. «Վաշինգտոնն Ուկրաինային դրդեց պատերազմել Ռուսաստանի դեմ»:

Նա նշել է. «Պուտինը բարեխղճորեն դուրս բերեց իր զորքերն Ուկրաինայից: Մենք Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղարկեցինք Կիև, որպեսզի կանխի  այս գործընթացը, քանի որ մենք խաղաղություն չենք ուզում: Մենք պատերազմ ենք ուզում Ռուսաստանի հետ»:

Հարկ է նշել, որ Բորիս Ջոնսոնը 2022 թվականի փետրվարի սկզբին, պատերազմի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, մեկնել էր Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Ջոնսոնը հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ավելի քան 100 հազար  ռուս զինվորականներ տեղակայված են Ուկրաինայի հետ սահմանին և նախազգուշացրեց Պուտինին, որ Լոնդոնը  պատժամիջոցներ կկրիառի Մոսկվայի նկատմամբ, եթե ռուսական զորքերը հատեն Ուկրաինայի հետ սահմանը:

Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, խստացնելով հակառուսական պատժամիջոցները և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով, ոչ միայն քայլ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլև ավելի սրեցին իրավիճակը: 

Ռուս պաշտոնյաները և որոշ արևմտյան փորձագետներ և լրատվամիջոցներ ուկրաինական պատերազմը որակել են որպես միջնորդավորված պատերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: