Իրանում ազատազրկված Ադրբեջանի Հանրապետության կին քաղաքացին ազատ է արձակվել
Հուլիս 29, 2023 06:25 Asia/Tehran
Մարդասիրական նկատառումներից ելնելով, Իրանը ազատ է արձակել հանցագործություն կատարելու համար բանտարկված Ադրբեջանի Հանրապետության կին քաղաքացուն և հանձնել Բաքվի դատական իշխանություններին։
Ուրբաթ օրը Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի հեղափոխական դատարանի 15-րդ բաժանմունքի կողմից դատապարտված ադրբեջանցի բանտարկյալ Վալեդե Յուսուֆովան մոտ երկու տարի Իրանում կալանավորված լինելուց հետո հանձնվել է Ադրբեջանի սահմանապահներին։
Ադրբեջանի Հանրապետության այս քաղաքացու ազատ արձակումը տեղի է ունեցել հումանիտար նկատառումներով և Իրանի բարի կամքը հյուսիսային հարևանի նկատմամբ ցույց տալու համար։
Պիտակ