Չինաստանի արձագանքը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին ԱՄՆ-ի հայտարարությանը
Չինաստանի կառավարությունը պաշտպանել է Ռուսաստանի հետ իր գործարքները՝ հայտարարելով այն նորմալ առեւտրատնտեսական համագործակցության շրջանակներում։
ԱՄՆ-ը ավելի վաղ զգուշացրել էր Չինաստանին Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանին աջակցելու մասին։ Մինչդեռ Ճապոնիայում G7-ի ղեկավարների մայիսին կայացած հանդիպման ժամանակ այս միության անդամները, բացի Ռուսաստանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ կիրառելուց, խոստացել են ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։
Հինգշաբթի օրը, ամերիկյան լրատվամիջոցները պնդում էին, որ ռուսական մաքսային տվյալները ցույց են տալիս, որ Չինաստանի պետական ռազմական կապալառուները Ռուսաստան են ուղարկել ռազմական նշանակության ապրանքներ, ներառյալ նավիգացիոն սարքավորումներ, կործանիչներ, անօդաչու սարքեր և այլ ապրանքներ:
ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Մաո Նինգն ասել է, որ Չինաստանը նորմալ առևտրատնտեսական համագործակցություն ունի աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։
Մաո Նինգն ընդգծել է, որ մենք հետևողականորեն դեմ ենք եղել միակողմանի պատժամիջոցներին և առանց իրավական հիմքի և Անվտանգության խորհրդի թույլտվության դատական քայլերին: