Զինված հարձակում Ղազախստանի զորամասերից մեկում. կա 7 զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i20386-Զինված_հարձակում_Ղազախստանի_զորամասերից_մեկում._կա_7_զոհ
Անհայտ անձինք այսօր հարձակում են իրականացրել Ղազախստանի Ակտոբե քաղաքում գտնվող զորամասի և զենքի խանութի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2016 20:04 Asia/Tehran
  • Զինված հարձակում Ղազախստանի զորամասերից մեկում. կա 7 զոհ

Անհայտ անձինք այսօր հարձակում են իրականացրել Ղազախստանի Ակտոբե քաղաքում գտնվող զորամասի և զենքի խանութի վրա:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամլո ծառայությանը, նրանք ներխուժել են «Պալլադա» զենքի խանութը, հարձակում են իրականացրել նաև «Պանտերա» զենքի խանութում և Ազգային գվարդիայի զորամասում:

Սպանվել են «Պալլադա» խանութի վաճառողն ու անվտանգության աշխատակիցը: Վիրավորվել են դեպքի վայր ժամանած երեք ոստիկաններ: «Պանտերա» խանութի վրա կատարած հարձակման ժամանակ սպանվել է այցելուներից մեկը, մյուսը` վիրավորվել:

Ոստիկանական գործողությունների ժամանակ սպանվել են հարձակումն իրականացնողներից 4-ը, 7-ին ձերբակալել են: Ոստիկանները շարունակում են աշխատանքը հանցագործության մյուս մասնակիցներին ձերբակալելու համար:

Նշվում է, որ զորամասի վրա հարձակում իրականացնելու համար այդ անձինք ուղևորատար ավտոբուս են գրավել, իջեցրել են վարորդին և ուղևորներին և քշել զորամասի դարպասների ուղղությամբ: