«Միջուկային զենքի կեսից ավելին արդեն ներկրվել է». Լուկաշենկո
https://parstoday.ir/hy/news/world-i203916-Միջուկային_զենքի_կեսից_ավելին_արդեն_ներկրվել_է_._Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «արդեն միջուկային զենքի կեսից ավելին, որը նախատեսվում էր տեղակայել երկրում, ներկրվել և տեղափոխվել է երկրով մեկ», բայց հույս է հայտնել, որ հնարավոր կլինի խուսափել դրա կիրառումից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 01, 2023 17:28 Asia/Tehran
  • «Միջուկային զենքի կեսից ավելին արդեն ներկրվել է». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «արդեն միջուկային զենքի կեսից ավելին, որը նախատեսվում էր տեղակայել երկրում, ներկրվել և տեղափոխվել է երկրով մեկ», բայց հույս է հայտնել, որ հնարավոր կլինի խուսափել դրա կիրառումից:

«Միջուկային զենքը անվտանգություն է… Աստված մի արասցե, որ պետք լինի օգտագործել այդ զենքը։ Ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ դա չի լինի», – ասել է նա Բրեստի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

«Մենք կապահովենք մեզ և մեր անվտանգությունը՝ հաշվի առնելով մեր ընկերների օգնությունը», – ընդգծել է Բելառուսի նախագահը։

1in.am