Սիրիական ցորենի գողությունը ամերիկյան զավթիչների կողմից
https://parstoday.ir/hy/news/world-i203968-Սիրիական_ցորենի_գողությունը_ամերիկյան_զավթիչների_կողմից
Ամերիկացի օկուպացիոն զինվորականները Սիրիայի տարածքից դուրս են հանել ցորենի թեփ տեղափոխող տասնյակ բեռնատարներ, որոնք առգրավվել էին «Քասադ» խմբավորման զինյալների կողմից և հավաքվել Հյուսիսարևելյան Սիրիայի Հասաքայում և նրա արվարձաններում այս զինյալների վերահսկողության տակ գտնվող սիլոսներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2023 15:00 Asia/Tehran
  • Սիրիական ցորենի գողությունը ամերիկյան զավթիչների կողմից

Ամերիկացի օկուպացիոն զինվորականները Սիրիայի տարածքից դուրս են հանել ցորենի թեփ տեղափոխող տասնյակ բեռնատարներ, որոնք առգրավվել էին «Քասադ» խմբավորման զինյալների կողմից և հավաքվել Հյուսիսարևելյան Սիրիայի Հասաքայում և նրա արվարձաններում այս զինյալների վերահսկողության տակ գտնվող սիլոսներում:

 Սիրիայի և Իրաքի սահմանին մոտ գտնվող «Իլյա Արաբիա» շրջանի արվարձաններում տեղական աղբյուրները հայտնել են, որ 45 բեռնատարներից բաղկացած շարասյունը Իլյա Արաբիա շրջանից շարժվել է դեպի Ալ-Մահմուդիեի անօրինական անցակետ, այս անցակետով մուտք են գործել Իրաքի տարածք և շարժվել դեպի այս երկրի հյուսիսում տեղակայված ամերիկյան օկուպացիոն ռազմաբազաներ:

Տեղական աղբյուրները նաև հայտնել են, որ ցորենի թեփ տեղափոխող բեռնատար մեքենաներից բացի, այս շարասյունը ներառում էր նաև մի քանի ցիստեռններ, որոնք տեղափոխում էին ամերիկյան օկուպացիոն ուժերի կողմից Ալ Ջազիրա շրջանից գողացված նավթը: