Ալբանիայի կառավարությունը դիմել է Մարիամ Ռաջավիին.«Մուտքը արգելված է»
Ալբանիայի կառավարությունն արգելել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման պարագլուխ՝ Մարիամ Ռաջավիի մուտքն այդ երկիր:
Վերջին ամիսներին Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը, չնայած ամեն ինչ անում էր, արևմտյան կառավարություններին հաճոյանալու համար, սակայն ներկայումս հայտնվել է թույլ և խարխլված վիճակում: Այնպես, որ վերջին ամիսներին Ալբանիայի ոստիկանության կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կենտրոնատեղին համարվող «Աշրաֆ-3» ճամբարի վրա իրականացված հարձակումից հետո, այդ ահաբեկչական խմբավորման պարագլուխ՝ Մարիամ Ռաջավին փախել էր այդ երկրից և մեկնել Ֆրանսիա: Իսկ երբ Ֆրանսիայից վերադարձավ Ալբանիա, արդեն այդ երկրի դռները փակվել էին նրա առաջ:
Ըստ Tasnim լրատվական գործակալության հինգշաբթի օրվա հաղորդման՝ Ալբանիայի կառավարությունը հայտարարել է, որ այս երկրի ահաբեկչության դեմ պայքարող դատարանի համաձայն՝ ահաբեկչական խմբավորման պարագլուխ «Մարիամ Ռաջավիի» մուտքն այս երկիր արգելվել է։
Ալբանիայի ահաբեկչության դեմ պայքարող դատարանը առկա փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, որոնք ցույց են տալիս, որ այս խմբավորումը ղեկավարում է Իրանի ներսում ահաբեկչական գործողությունները, արգելել է Մարիամ Ռաջավիի մուտքը Ալբանիա։
Հակաահաբեկչական օրենքների իրագործման և կիբերհանցագործության և փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում 2023 թ.-ի հունիսի 20-ին, Ալբանիայի ոստիկանությունը հարձակվել է Դուրրես քաղաքում գտնվող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ճամբարի վրա։
Ալբանիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոնաֆեղին խմբավորումը ահաբեկչական և կիբեր գործողություններ է իրականացրել, ուստի օրենքի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարի գերագույն դատարանի վճռի համաձայն՝ Դուրրես քաղաքում այս ահաբեկչական խմբավորման ճամբարի բոլոր վայրերն ու գրասենյակները խուզարկվել են ոստիկանության կողմից:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է ավելի քան 17 հազար իրանցիների, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների, պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների, անմեղ շարքային քաղաքացիների ,ինչու չէ նաև օտարերկրյա քաղաքացիների սպանության համար։