ՄԱԿ-ում հայտնել են հուլիսին պարենի համաշխարհային գների աճի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i204072-ՄԱԿ_ում_հայտնել_են_հուլիսին_պարենի_համաշխարհային_գների_աճի_մասին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է տեղի ունեցել:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 04, 2023 14:11 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում հայտնել են հուլիսին պարենի համաշխարհային գների աճի մասին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԳԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ այս աճի վրա ազդել են «սևծովյան հացահատիկային նախաձեռնության» դադարեցումը, ինչպես նաև բրնձի առևտրի հետ կապված նոր սահմանափակումները։

ՄԱԿ-ի ՊԳԿ-ի պարենային գների ինդեքսը, որն  արտացոլում է պարենի հիմնական տեսակների համաշխարհային գների ամսական փոփոխությունները, հուլիսին կազմել է 123,9 կետ, ինչը 1,3 %-ով բարձր է հունիսի ցուցանիշներից, բայց միևնույն ժամանակ՝ 11,8 %-ով ցածր 2022 թվականի հուլիսի մակարդակից:

Յոթ ամսվա ամենամսյա նվազումից հետո կտրուկ աճել են բուսական յուղի գները՝ հունիսի համեմատ 12,1 %-ով։ Բրնձի գները հունիսի համեմատությամբ հուլիսին աճել են 2,8 %-ով այն բանից հետո, երբ Հնդկաստանն արգելեց չվերամշակված Ինդիկա բրնձի արտահանումը։

Միևնույն ժամանակ հունիսի համեմատությամբ հուլիսին փոքր-ինչ նվազել են հացահատիկի, շաքարի, կաթնամթերքի և մսի գները։

armenpress.am