Զելենսկու օրերը հաշված են․ ԿՀՎ-ի նախկին գործակալ
https://parstoday.ir/hy/news/world-i204138-Զելենսկու_օրերը_հաշված_են_ԿՀՎ_ի_նախկին_գործակալ
Միացյալ Նահանգները մտադիր է ֆիզիկապես հեռացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և մեղադրել Ռուսաստանին նրա մահվան համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2023 13:37 Asia/Tehran
  • Զելենսկու օրերը հաշված են․ ԿՀՎ-ի նախկին գործակալ

Միացյալ Նահանգները մտադիր է ֆիզիկապես հեռացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և մեղադրել Ռուսաստանին նրա մահվան համար։

 Հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության / գործակալության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը Dialogue Works յություբյան ալիքին տված հարցազրույցում։

«Արևմուտքը ցանկանում է այս կամ այն կերպ վերացնել Զելենսկիին, ուստի փորձում է դրա համար մեղադրել Ռուսաստանին, որպեսզի պատասխանատվություն չկրի նրա սպանության համար»,- ասել է փորձագետը։

ԿՀՎ-ի նախկին գործակալի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդին երկար ժամանակ չի մնացել։ «Նրա օրերը հաշված են»,- ասել է Ջոնսոնը։

tert.am