Հռոմի Հովհաննես Պողոս II պապի մասունքները գողացել են Քյոլնի տաճարից
Հունիս 06, 2016 06:06 Asia/Tehran
Հռոմի Հովհաննես Պողոս II նախկին պապի արյան կաթիլներ պարունակող գործվածքը գողացել են Քյոլնի տաճարից:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Գերմանիայի ոստիկանությանը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` մասունքի բացակայությունը կիրակի նկատել է տաճարի այցելուներից մեկը և տեղյակ պահել եկեղեցու ներկայացուցչին:
Մասունքը պահվում էր ապակյա անոթի մեջ, որը տեղադրված էր Հովհաննես Պողոս II պապի (1978-2005) արձանի դիմաց:
Ոստիկանության տեղեկացմամբ` ապակյա անոթը արձանի մոտից անհետացել է շաբաթ գիշերվանից մինչև կիրակի առավոտյան ընկած ժամանակահատվածում:
Պիտակ