Ղազախստանի Ակտոբայում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարված
Ղազախստանի Ակտոբա քաղաքում, որը հունիսի 5-ին ենթարկվել է գրոհայինների հարձակման, հայտարարվել է ահաբեկչական վտանգի կարմիր (բարձրագույն) սպառնալիք, քաղաքի բնակիչները ստանում են համապատասխան զգուշացումներով «սմս» հաղորդագրություններ, հայտնում է ԻՆտերֆաքսը»:
Հաղորդագրություններում ասվում է, որ Ակտոբայում անցկացվում է հակաահաբեկչական գործողություն: Քաղաքացիներին կոչ են անում առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ ու սահմանափակել քաղաքում տեղաշարժը:
Հիմա Ակտոբայում ինտերնետային կապ չկա, բջջային կապը խափանումներով է աշխատում: Փողոցներում քիչ են մարդիկ, հասարակական տրանսպրոտի շարժումը սահմանափակ է, երկնքում ուղղաթիռ է պտտվում:
Ակտյուբինսկի շրջանի նահանգապետ Բերդիբեկ Սապարբաեւը ելույթ է ունեցել հեռուստաատեսությամբ ու դիմել շրջանի բնակիչներին, հայտնում է 24kz. հեռուստաալիքը: Նա վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է ու բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել:
Միեւնույն ժամանակ նահանգապետը հիշեցրել է, որ հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարված ու խնդրել է զգոն լինել:
Կիրակի Ակտոբան ենթարկվել է մի խումբ գրոհայինների հարձակման, որոնք սպանել են Պալլադա զենքի խանութի վաճառողին ու պահակին, վիրավորելով երեք ոստիկանների: Երկրորդ խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մեկ այցելու ու վիրավորվել երկրորդը: Ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ ոչնչացվել է երեք ավազակ ու եւս մեկը ձերբակալվել է:
Բացի դրանից գրոհայինները գրավել են մի ավտոբուս, հարձակվել զորամասի վրա: Փոխհրաձգության հետեւանքով զոհվել են երեք զինծառայողներ, եւս վեցը վիրավորում են ստացել: Զինծառայողներին հաջողվել է հետ մղել հարձակումը, մեկ հանցագործ ոչնչացվել է, եւս մեկը վիրավորվել է ու ձերբակալվել: