Թուրքիան հասկանում է «Ադրբեջանի օրինական մտահոգությունը Լաչինի միջանցքի հարցում»․ Թուրքիայի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i204540-Թուրքիան_հասկանում_է_Ադրբեջանի_օրինական_մտահոգությունը_Լաչինի_միջանցքի_հարցում_Թուրքիայի_ԱԳՆ
Թուրքիան «ուշադիր հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ ընթացող քննարկումներին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այս հարցում» (չակերտները - Tert.am)։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Օգոստոս 14, 2023 14:33 Asia/Tehran
  • Թուրքիան հասկանում է «Ադրբեջանի օրինական մտահոգությունը Լաչինի միջանցքի հարցում»․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան «ուշադիր հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ ընթացող քննարկումներին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այս հարցում» (չակերտները - Tert.am)։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից երկար ժամանակ հնչեցրած մտահոգությունները հաշվի չեն առնվել, և արդյունքում Ադրբեջանն իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում ձեռնարկել է միջոցներ, որոնք նպատակահարմար է համարում» (չակերտները - Tert.am),- ասված է հաղորդագրության մեջ։

Անկարան նաև Երևանին կոչ է արել «աջակցել Աղդամի ճանապարհի օգտագործմանը», «ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից», ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, «աջակցել Ադրբեջանի ջանքերին՝ հայ բնակչության ինտեգրման հարցով» (չակերտները - Tert.am)։

Ըստ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության՝ «Լաչինի ճանապարհի հարցում Ադրբեջանին քննադատելու հիմք չկա» (չակերտները - Tert.am)։

tert.am