Ադրբեջանում հայտարարել են,որ զանգվածային գերեզման է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/world-i204618-Ադրբեջանում_հայտարարել_են_որ_զանգվածային_գերեզման_է_հայտնաբերվել
Հայաստանի հետ լարվածության սրման ֆոնին, Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Շուշիում զանգվածային գերեզման է հայտնաբերվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2023 14:04 Asia/Tehran
  • Ադրբեջանում հայտարարել են,որ  զանգվածային գերեզման է հայտնաբերվել

Հայաստանի հետ լարվածության սրման ֆոնին, Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Շուշիում զանգվածային գերեզման է հայտնաբերվել:

Ադրբեջանի Հանրապետությունը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի  Շուշի քաղաքում, որը նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ է եղել, զանգվածային գերեզման է հայտնաբերվել։

Ադրբեջանի Հանրապետության  ԶԼՄ-ները նշել են, որ Շուշիի  բանտի տարածքում օգոստոսի 1-ից 15-ը ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական ​​հանձնաժողովի կողմից իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 17 դիակի աճյուններ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի (նախկին Թվիթերի) իր միկրոբլոգում  պնդել է, որ Հայաստանը մինչ օրս հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին՝ պատասխանատվությունից խուսափելու համար։

Ադրբեջանական և հայկական ուժերի միջև սահմանային լարվածությունը և Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքի գրավումը  երկու երկրներին կանգնեցրել են ևս մեկ պատերազմի շեմին։