Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 23 ԱԹՍ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական 23 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու և Արևմուտքից մի քանի միլիոն դոլարի օգնություն ստանալու բազմակի խնդրանքներից և Ռուսաստանի սահմանի մոտ Արևմուտքի վերջին տեղաշարժերից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարի 24-ին, Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ղեկավարների ռազմական օգնության խնդրանքին պատասխանելով, Դոնբասի շրջանում ռազմական հարձակման հրաման արձակեց: Դրանից հետո Ռուսաստանի կործանիչները, հրետանային ու հրթիռային համակարգերը թիրախավորել են Ուկրաինայի ռազմական դիրքերը։
Պուտինն ընդգծել է, որ այս հարձակումն իրականացվում է Ուկրաինայի ապանացիստականացման և այդ երկրի զինաթափման նպատակով:
Ռուսաստանի նախագահը նաև զգուշացրել է, որ Ուկրաինա զենք և վարձկաններ ուղարկելու Արևմտյան երկրների գործողությունները հրի ու սրի կմատնեն այդ երկիրը:
Ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն կիրակի օրը հայտարարություն է տարածել, որում նշել է,-«Երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը վերջին 24 ժամվա ընթացքում ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացրել են Ուկրաինայի բանակի 23 անօդաչու թռչող սարքեր Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջաններում»։
«Ռուսական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը վերջին 24 ժամում ոչնչացրել է Himars MLRS հրետանային երեք արկ, չորս հակառադարային «Հարմ» հրթիռ, երեք բազմակի հրթիռային կայան և Ուկրաինայի բանակի մարտավարական հրթիռային համալիր: Ուկրաինայի զինված ուժերի 23 հակահարձակում Զապորոժիայի, Դոնեցկի, Կուպյանսկի և Կրասնոլիմանի շրջաններում հաջողությամբ հետ է մղվել ռուսական բանակի կողմից, և այդ շրջաններում ամեն օր ավելի քան 700 ուկրաինացի զինվոր է սպանվել ու վիրավորվել»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ Օչակով քաղաքի մոտ ռուսական ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է նաև Ուկրաինայի ԶՈւ զինամթերքի պահեստը։