Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 23 ԱԹՍ
(last modified Sun, 20 Aug 2023 14:23:54 GMT )
Օգոստոս 20, 2023 17:53 Asia/Tehran
  • Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 23 ԱԹՍ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական 23 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու և Արևմուտքից մի քանի միլիոն դոլարի օգնություն ստանալու բազմակի խնդրանքներից և Ռուսաստանի սահմանի մոտ Արևմուտքի վերջին տեղաշարժերից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարի 24-ին, Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ղեկավարների ռազմական օգնության խնդրանքին պատասխանելով, Դոնբասի շրջանում ռազմական հարձակման հրաման արձակեց: Դրանից հետո Ռուսաստանի կործանիչները, հրետանային ու հրթիռային համակարգերը թիրախավորել են Ուկրաինայի ռազմական դիրքերը։

Պուտինն ընդգծել է, որ այս հարձակումն իրականացվում է Ուկրաինայի ապանացիստականացման և այդ երկրի զինաթափման նպատակով:

Ռուսաստանի նախագահը նաև զգուշացրել է, որ Ուկրաինա զենք և վարձկաններ ուղարկելու Արևմտյան երկրների գործողությունները հրի ու սրի կմատնեն այդ երկիրը:

Ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն կիրակի օրը հայտարարություն է տարածել, որում նշել է,-«Երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը վերջին 24 ժամվա ընթացքում ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացրել են Ուկրաինայի բանակի 23 անօդաչու թռչող սարքեր Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջաններում»։

«Ռուսական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը վերջին 24 ժամում ոչնչացրել է Himars MLRS հրետանային երեք արկ, չորս հակառադարային «Հարմ» հրթիռ, երեք բազմակի հրթիռային կայան և Ուկրաինայի բանակի մարտավարական հրթիռային համալիր: Ուկրաինայի զինված ուժերի 23 հակահարձակում Զապորոժիայի, Դոնեցկի, Կուպյանսկի և Կրասնոլիմանի շրջաններում հաջողությամբ հետ է մղվել ռուսական բանակի կողմից, և այդ շրջաններում ամեն օր ավելի քան 700 ուկրաինացի զինվոր է սպանվել ու վիրավորվել»,- ասված է  հայտարարության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ Օչակով քաղաքի մոտ ռուսական ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է նաև Ուկրաինայի ԶՈւ զինամթերքի պահեստը։