Զելենսկին Կիևում ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
https://parstoday.ir/hy/news/world-i205054-Զելենսկին_Կիևում_ընդունել_է_Թուրքիայի_ԱԳ_նախարարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2023 14:29 Asia/Tehran
  • Զելենսկին Կիևում ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունն:

«Մեր նախարար Հաքան Ֆիդանին Կիևում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Սա Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Ֆիդանի առաջին այցն է Ուկրաինա։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուկրաինայի իշխանությունների հետ Ֆիդանի բանակցությունների գլխավոր թեման լինելու է հացահատիկի գործարքի վերսկսումը։ Այդ նույն թեման նա պլանավորում է քննարկել Ռուսաստան առաջիկա այցի ընթացքում։ Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան ներկայում քննարկվում է, սակայն հացահատիկի գործարքի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումները դրանից չեն փոխվում։

armenpress.am