Ռուսաստան. Ուկրաինայի հիմնական վախն Արևմուտքի աջակցությունը կտրելն է
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ ուկրաինական ռեժիմի հիմնական վախը արևմտյան աջակցության դադարեցումն է։
Լեոնիդ Սլուցկին ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունները ռուսական հող տեղափոխելու վերաբերյալ, հավելելով. «Ուկրաինական վարչակարգի հիմնական վախը պատերազմի պատրվակով ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի փողից, զենքից և աջակցությունից զրկվելն է»։
Լեոնիդ Սլուցկին այտարարել է. «ԱՄՆ-ը և Եվրամիությունը փակում են իրենց աչքերը Ուկրաինայի ահաբեկչական գործողությունների վրա։ Կասկածից վեր է, որ այս երկրի նման գործողությունների անտեսումը բազմաթիվ հետևանքներ կունենա ոչ միայն Ուկրաինայի, այլև ռեժիմի արևմտյան աջակիցների համար»:
Հատկանշական է, որ ուկրաինական բանակի հետախուզական ծառայության ղեկավար Ռիլո Բուդանովը խոստովանել է, որ Ռուսաստանն ունի իր դիրքերը պաշտպանելու հնարավորություն։
Իսկ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հաստատել է ՆԱՏՕ-ի հրամանատարների հետ ուկրաինացի զինվորական Վալերի Զալոզնիի վերջին հանդիպման մասին տեղեկությունը: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, չանդրադառնալով ուկրաինական պատերազմում իր երկրի միջամտողական մոտեցմանը, պնդել է, որ հավանաբար այդ պատերազմը կերկարաձգվի։
Ուկրաինայի պատերազմն իր բոլոր լայնածավալ քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ մշակութային հետևանքներով թևակոխել է 19-րդ ամիսը, և արևմտյան երկրները շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա։