Ռուսաստանի տարածքում ուկրաինական 4 անօդաչու թռչող սարքերի  հարձակումների չեզոքացում
(last modified Tue, 29 Aug 2023 15:15:45 GMT )
Օգոստոս 29, 2023 18:45 Asia/Tehran
  • Ռուսաստանի տարածքում ուկրաինական 4 անօդաչու թռչող սարքերի  հարձակումների չեզոքացում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի տարածքում 4 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի  հարձակումները չեզոքացնելու մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ Ղրիմի թերակղզում ռուսական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել են ուկրաինական երկու ԱԹՍ-ներ։

Այս հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Տուլա քաղաքում ռուսական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել են ուկրաինական երկու ԱԹՍ-ներ։

Ռուսաստանի ՊՆ-ն այս հայտարարության մեջ նշել է, որ չեզոքացվել է նաև Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում ուկրաինացի զինվորականների կողմից քաղաքացիական օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու հերթական փորձը։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը նաև Սև ծովի երկնքում խոցել են մեկ ուկրաինական ԱԹՍ և ուկրաինական թեւավոր հրթիռ, որոնք թիրախավորել էին Ղրիմի թերակղզին, ասվում է հայտարարության մեջ։

Վերջին ամիսներին սա երկրորդ դեպքն է, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են գրանցվել Ռուսաստանի վրա, սակայն այդ հարձակումները զոհերի և մեծ վնասների չեն հանգեցրել:

Ամերիկյան Washington Post թերթը, առանց նշելու Արևմուտքի միջամտողական մոտեցումը ուկրաինական պատերազմի վերաբերյալ, գրել է, որ այս երկիրը վատնում է այն զենքերը, որոնք Արևմուտքն ուղարկել է այս երկիր ուկրաինական պատերազմի պատրվակով։

Washington Post-ի փոխանցմամբ, ուկրաինացիները ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր 155 մմ տրամաչափի հրետանու շուրջ 2 միլիոն արկ են արձակել, ինչի հետևանքով խնդիրներ են առաջացել արեւմտյան պաշարների առումով:

Արդեն 18-րդ ամիսն  է, ինչ սկսվել է Ուկրաինական պատերազմն իր բոլոր լայնածավալ քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ մշակութային հետևանքներով հանդերձ , իսկ արևմտյան երկրների կողմից զենքի մատակարարումն Ուկրաինա դեռ շարունակվում է:  

Ուժեղացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշումը և Կիևին մատակարարելով բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ, Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն ոչ միայն քայլ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլև խթանեցին հակամարտությունները այս երկրում: