Ռուսաստանի տարածքում ուկրաինական 4 անօդաչու թռչող սարքերի հարձակումների չեզոքացում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի տարածքում 4 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները չեզոքացնելու մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ Ղրիմի թերակղզում ռուսական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել են ուկրաինական երկու ԱԹՍ-ներ։
Այս հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Տուլա քաղաքում ռուսական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել են ուկրաինական երկու ԱԹՍ-ներ։
Ռուսաստանի ՊՆ-ն այս հայտարարության մեջ նշել է, որ չեզոքացվել է նաև Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում ուկրաինացի զինվորականների կողմից քաղաքացիական օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու հերթական փորձը։
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը նաև Սև ծովի երկնքում խոցել են մեկ ուկրաինական ԱԹՍ և ուկրաինական թեւավոր հրթիռ, որոնք թիրախավորել էին Ղրիմի թերակղզին, ասվում է հայտարարության մեջ։
Վերջին ամիսներին սա երկրորդ դեպքն է, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են գրանցվել Ռուսաստանի վրա, սակայն այդ հարձակումները զոհերի և մեծ վնասների չեն հանգեցրել:
Ամերիկյան Washington Post թերթը, առանց նշելու Արևմուտքի միջամտողական մոտեցումը ուկրաինական պատերազմի վերաբերյալ, գրել է, որ այս երկիրը վատնում է այն զենքերը, որոնք Արևմուտքն ուղարկել է այս երկիր ուկրաինական պատերազմի պատրվակով։
Washington Post-ի փոխանցմամբ, ուկրաինացիները ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր 155 մմ տրամաչափի հրետանու շուրջ 2 միլիոն արկ են արձակել, ինչի հետևանքով խնդիրներ են առաջացել արեւմտյան պաշարների առումով:
Արդեն 18-րդ ամիսն է, ինչ սկսվել է Ուկրաինական պատերազմն իր բոլոր լայնածավալ քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ մշակութային հետևանքներով հանդերձ , իսկ արևմտյան երկրների կողմից զենքի մատակարարումն Ուկրաինա դեռ շարունակվում է:
Ուժեղացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշումը և Կիևին մատակարարելով բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ, Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն ոչ միայն քայլ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլև խթանեցին հակամարտությունները այս երկրում: