Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Արցախին օգնություն ուղարկելու պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i205326-Ադրբեջանը_Ֆրանսիայի_դեսպանին_բողոքի_նոտա_է_հանձնել_Արցախին_օգնություն_ուղարկելու_պատճառով
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի Հայաստան այցից հետո Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են ԱԳՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2023 08:20 Asia/Tehran
  • Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Արցախին օգնություն ուղարկելու պատճառով

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի Հայաստան այցից հետո Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են ԱԳՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դեսպանին հանձնվել է բողոքի նոտա՝ ֆրանսիական մի քանի քաղաքների ներկայացուցիչների, այդ թվում ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ Լաչինի միջանցք ուղարկված բեռի կապակցությամբ»,– գրում են լրատվամիջոցները։

Նշվում է նաև, որ բողոքի նոտան կապված է նաև այդ անձանց կողմից Ադրբեջանի դեմ հնչեցրած «սադրիչ» հայտարարությունների հետ:

Հիշեցնենք, որ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և շտապ օգնություն ցուցաբերելու համար։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

armeniasputnik.am