Բաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i205332-Բաքվում_ակնարկում_են_Աղդամի_ճանապարհը_բացելուց_հրաժարվելու_համար_քրեական_հետապնդման_մասին
Բաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին։ Համապատասխան ակնարկը հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2023 09:28 Asia/Tehran
  • Բաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին

Բաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին։ Համապատասխան ակնարկը հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Հայաստանն ու նրա ստեղծած հանցավոր անջատողական ռեժիմը խոչընդոտում են Ադրբեջանի ղարաբաղյան շրջանում Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ- խմբ.) ճանապարհի բացմանը։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհը գործում է, եւ դրանով շատ կարճ ժամկետներում կարող է ապահովվել ցանկացած բեռի առաքում Խանքենդի եւ հարակից տարածքներ: Մենք իրավունք ունենք այդ ճանապարհից հրաժարվելը դիտարկել որպես ռասիզմ եւ խտրականություն»,-ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բաքուն դեսպանների է ներգրավել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհահատված այցի համար, որպեսզի տեղում ցուցադրի ԼՂՀ բնակիչներին ալյուր հասցնելու կեղծավոր ձգտումը։

news.am