Բլինքենն Ալիևին է փոխանցել ԱՄՆ-ի անհանգստությունը Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i205642-Բլինքենն_Ալիևին_է_փոխանցել_ԱՄՆ_ի_անհանգստությունը_Արցախում_իրավիճակի_վատթարացման_կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, ուր ամերիկացի պետքարտուղարը հորդորել է Ալիևին վերաբացել Լաչինի միջանցքը: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 15:01 Asia/Tehran
  • Բլինքենն Ալիևին է փոխանցել ԱՄՆ-ի անհանգստությունը Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, ուր ամերիկացի պետքարտուղարը հորդորել է Ալիևին վերաբացել Լաչինի միջանցքը: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Հաղորդագրության մեջ նշվում է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։

Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և մարդկանց փոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանի կողմից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։

Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը և կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին»,- ասված է հաղորդագրության տեքստում:

24news.am