Աշխարհի ամենամեծ զբոսանավը գրեթե պատրաստ է
Սեպտեմբեր 10, 2023 12:40 Asia/Tehran
Աշխարհի ամենամեծ զբոսանավը գրեթե պատրաստ է:
Ավարտվել է աշխարհի ամենամեծ զբոսանավի շինարարությունը Ֆինլանդիայի նավաշինարանում։ Այն իր առաջին փորձնական նավարկությունն է կատարել բաց ծովում։
«Royal Caribbean International»-ի «Icon of the Seas»-ը 365 մետր երկարություն ունեցող հսկա է և կշռում է 250,8 հազար տոննա: Երբ եկող տարվա հունվարին այն նավարկվի Կարիբյան ծովի ջրերով, հարմարավետորեն կտեղավորի մոտ 5610 ուղևորի և անձնակազմի 2350 անդամի:
Զբոսանավը կունենա 6 ջրային սլայդ։ Հյուրերը կարող են օգտվել նավի 7 լողավազանից և 9 խաղահարթակներից:
radar.am
Պիտակ