Իսրայելի կողմից Ադրբեջանում բալիստիկ հրթիռներին հետևող համակարգի փորձարկում
https://parstoday.ir/hy/news/world-i206128-Իսրայելի_կողմից_Ադրբեջանում_բալիստիկ_հրթիռներին_հետևող_համակարգի_փորձարկում
Եբրայերեն «Globes» տնտեսագիտական թերթը բացահայտել է, որ Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության հիմնարկը «հաջող» փորձարկում է անցկացրել Ադրբեջանի տարածքում բալիստիկ հրթիռներին հետևելու համար նախատեսված «Barak Mix» համակարգի վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2023 15:08 Asia/Tehran
  • Իսրայելի կողմից Ադրբեջանում բալիստիկ հրթիռներին հետևող համակարգի փորձարկում

Եբրայերեն «Globes» տնտեսագիտական թերթը բացահայտել է, որ Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության հիմնարկը «հաջող» փորձարկում է անցկացրել Ադրբեջանի տարածքում բալիստիկ հրթիռներին հետևելու համար նախատեսված «Barak Mix» համակարգի վերաբերյալ։

Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը,  թերթը գրել է. «Սա ծրագրված զորավարժություն է, որն իրականացվել է այս երկրի հակաօդային պաշտպանության համակարգը բարելավելու նպատակով»։

Միևնույն ժամանակ, ըստ եբրայական Haaretz թերթի, վերջերս իսրայելական օդանավակայանից դեպի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու տասնյակ թռիչքներ են իրականացվել՝ տեղափոխելով մի քանի տոննա զինտեխնիկա։

Հղում անելով օկուպացիոն ռեժիմի անվտանգության բարձրաստիճան աղբյուրներին, եբրայական այս թերթը գրել է, որ Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ դրա դիմաց նավթ է ստանում։ Թել Ավիվը փորձում է ներկայություն ունենալ այնտեղ ։

«Արտասահմանյան աղբյուրների համաձայն, Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությանը (Մոսադ) Բաքվում բացել իր ներկայացուցչությունը՝ Իրանին լրտեսելու նպատակով, ինչպես նաև Իսրայելին թույլատրել է օդանավակայան կառուցել այս երկրում», գրել է թերթը: