Ստոլտենբերգ․ Մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայում երկարատև պատերազմի
https://parstoday.ir/hy/news/world-i206160-Ստոլտենբերգ_Մենք_պետք_է_պատրաստվենք_Ուկրաինայում_երկարատև_պատերազմի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմն արագ ավարտ չի ունենա, քանի որ Կիևը շարունակում է իր հակահարձակումը ռուսաստանյան զորքերի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2023 12:29 Asia/Tehran
  • Ստոլտենբերգ․ Մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայում երկարատև պատերազմի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմն արագ ավարտ չի ունենա, քանի որ Կիևը շարունակում է իր հակահարձակումը ռուսաստանյան զորքերի դեմ։

«Պատերազմների մեծ մասը տևում է ավելի երկար, քան սպասվում է դրանք սկսելիս: Ուստի,  մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայում երկարատև պատերազմի։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատվի»,- ասել է Ստոլտենբերգը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ եթե ուկրաինացիները դադարեցնեն կռիվը, «նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա»։

«Բայց միևնույն ժամանակ մենք պետք է ընդունենք. եթե նախագահ Զելենսկին և ուկրաինացիները դադարեն պայքարել, նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա։ Եթե ​​նախագահ  Պուտինն ու Ռուսաստանը վայր դնեն զենքերը, մենք խաղաղություն կունենանք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

news.am