Արդյունաբերական թմրամիջոցները՝ ԱՄՆ-ի ամենամեծ խնդիրը
Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ գալիք տարվա ամենավտանգավոր խնդիրը թմրանյութերի տարածումն է ԱՄՆ-ի քաղաքներում։ Համաձայն դաշնային կառավարության վիճակագրության՝ ավելի քան 100 հազար մարդ է մահացել արդյունաբերական թմրանյութերի օգտագործման պատճառով:
Սոցիալական ակտիվիստ Էլիա Խամիսի Սամարկոն ասում է. «Թմրամիջոցների ոլորտում խնդիրը որոշ կայքերի առկայությունն է, որոնք մարդկանց բացատրում են, թե ինչպես արտադրել արդյունաբերական թմրանյութեր, և մարդիկ կարող են արտադրել այդ դեղերը առանց որևէ դժվարության կամ ծախսի»:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության զեկույցը նաև մատնանշում է տեղական ահաբեկչության ավանդական վտանգները, հատկապես, որ այս երկիրը գտնվում է ընտրական երկար սեզոնի մեջ, և ահաբեկչական խմբավորումները, ինչպիսին է Ալ-Ղաիդան, նույնպես սպառնում են այս երկրին: