ԵԱՀԿ նախագահ. Կազմակերպությունը փլուզման եզրին է
(last modified Sun, 24 Sep 2023 15:02:26 GMT )
Սեպտեմբեր 24, 2023 18:32 Asia/Tehran
  • ԵԱՀԿ նախագահ.  Կազմակերպությունը փլուզման եզրին է

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին հայտարարել է, որ կազմակերպությունը խորը ճգնաժամ է ապրում Ուկրաինայի հակամարտության պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ամենամեծ մարտահրավերը քաղաքական առաջնորդությունն է, քանի որ կազմակերպությունը չի կարող գործել առանց նախագահի», - ասել է նա բրիտանական Financial Times-ին (FT): Պարբերականը նշում է, որ Օսմանիի լիազորությունները  ԵԱՀԿ նախագահի պաշտոնում լրանում են դեկտեմբերին, և նրա իրավահաջորդը պետք է վայելի ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, միաձայն աջակցությունը։ Ռուսաստանի  իշխանություններն իրենց հերթին, ինչպես նշել է FT-ն, արգելափակել են նոր նախագահի պաշտոնի միակ, Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնայի թեկնածությունը։

Օսմանիի կարծիքով, Ռուսաստանի մոտեցումը կաթվածահար է արել կազմակերպությունը։ Նա ասել է, որ այս իրավիճակում  կարող է առաջարկել երկարաձգել իր պաշտոնավարումը որպես ԵԱՀԿ նախագահ՝ «կազմակերպության փլուզումը կանխելու համար»։ Սակայն, ինչպես ընդգծել է թերթը, դրա համար նույնպես կպահանջվի  Ռուսաստանի Դաշնության հավանությունը։

Միաժամանակ Ցահկնան ընդունել է նաև, որ ԵԱՀԿ-ն ապրում է իր պատմության մեջ ամենամեծ ճգնաժամը։ «Մենք մի քանի տարի չէինք կարողանում համաձայնության գալ բյուջեի շուրջ։ Մենք համաձայնության չենք եկել ԵԱՀԿ ղեկավարության հարցում. Մենք 2024 թվականի համար նախագահ չենք ընտրել»,- ասել է նա։

 

Պիտակ