Ամերիկյան ռազմաբազաները վնասել են Աֆղանստանի ժողովրդի առողջությանը
Մարդիկ, ովքեր ապրում էին Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազաների մոտ, այսօր տառապում են տարբեր հիվանդություններով:
«News Lines» լրատվամիջոցի թղթակից Լինսի Բիլինգը հաղորդել է, որ Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազաների մոտ ապրող մարդկանց շրջանում նկատվել են մաշկային, սրտի և մարսողական հիվանդություններ, ու լուրջ վնաս է հասցվել նաև նրանց գյուղատնտեսական հողերին։
Ըստ հաղորդման՝ ամերիկյան ուժերը ռազմակայանների մերձակայքում, հատկապես Աֆղանստանի «Նանգարհարում», «Կունդուզում» և «Փարվանում» ուշադրություն չէին դարձնում մարդկանց առողջության վրա ռումբերի կիրառման և թափոնների այրման կործանարար ազդեցություններին:
Աֆղանստանի մի շարք տեղացիներ նույնպես հայտնել են, որ տառապում են մաշկային, սրտի և մարսողական հիվանդություններով, և որ նրանց հողերի բերքը մեծապես նվազել է։
«News Lines» լրատվամիջոցի թղթակցի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինվորականները 2001-ից 2021 թվականներին Աֆղանստանի վրա նետել են ավելի քան 85 հազար ռումբ, որոնց մեծ մասը պարունակում էր «RDX» կոչվող պայթուցիկ նյութ, որը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա:
ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հայտարարել է ,որ «RDX»-ը քաղցկեղածին նյութ է: