Որո՞նք են Էրդողանի ծրագրերը Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապագայի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i207268-Որո_նք_են_Էրդողանի_ծրագրերը_Կովկասի_և_Կենտրոնական_Ասիայի_ապագայի_վերաբերյալ
Թուրքիայի հարցերով փորձագետը «Խաբար օնլայն» կայքին տված ճեպազրույցում Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապագայի վերաբերյալ Էրդողանի ծրագրերի մասին ասել է.«Թուրքիայի ձեռքբերումն այն է, որ կանգնել է նոր ճանապարհին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 12:28 Asia/Tehran
  • Որո՞նք են Էրդողանի ծրագրերը Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապագայի վերաբերյալ

Թուրքիայի հարցերով փորձագետը «Խաբար օնլայն» կայքին տված ճեպազրույցում Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապագայի վերաբերյալ Էրդողանի ծրագրերի մասին ասել է.«Թուրքիայի ձեռքբերումն այն է, որ կանգնել է նոր ճանապարհին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով»:

Մոհամմադ Ալի Դասթմալին ասել է.«Վերջերս Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումները շրջադարձային էին տարածաշրջանային պատմության մեջ: Առերևույթ պատկերացումն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն են վերջ դրել մի հին պատերազմի, սակայն նրանք ուղղակի  երկու դերակատար էին, այս գործընթացի մյուս դերակատարների կողքին»:

Անդրադառնալով ղարաբաղյան զարգացումներում Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությանը, Դասթմալին ասել է.«Հաշվի առնելով տարածաշրջանի քաղաքական և գեոպոլիտիկական իրողությունները, կնկատենք, որ տարածաշրջանի տնտեսական և անվտանգության ֆոնին, Թուրքիան Ադրբեջանից ավելի շատ է շահել վերջին պատերազմում»:

Թուրքիայի հարցերով փորձագետն ասել է.«Թուրքիան պատմական մի երազանք ունի և ռասայական խոսույթ է քարոզում: Սակայն Կովկասի խնդիրը ոչ միայն, մշակույթի, լեզվի և ռասայի, այլև էներգիայի հետ է կապված: Թուրքիան մինչ այսօր Ադրբեջանի գազը տեղափոխելով եկամուտ և արժեքավոր խաղաքարտ է ձեռք բերել: Մյուս փուլում ձգտում է Թուրքմենիայի և Ուզբեկստանի գազը Եվրոպա արտահանել, իսկ հետագայում ծրագրում է մեծացնել իր ներազդեցությունը Ղազախստանում, Ղրղզստանում ու Տաջիկստանում: Թուրքիան նաև ցանկանում է կապ հաստատել Չինաստանի ույղուր թուրքերի հետ և հասանելի դառնալ այդ տարածաշրջանի սպառման շուկաներին և իր արտադրանքներն ու իր կապալառուներին ուղարկել այդ շրջան: Եվ այդ շրջանների ուսանողներին գրավելով, Թուրքիային դարձնել ազդեցիկ ու կաևոր մի ուժ, որը կոշտ ուժից բացի, կունենա փափուկ ուժի բոլոր տեսակները»: