Ադրբեջանը հայտարարել է բանակի հետագա հզորացման անհրաժեշտության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i207286-Ադրբեջանը_հայտարարել_է_բանակի_հետագա_հզորացման_անհրաժեշտության_մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի հետագա հզորացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 14:30 Asia/Tehran
  • Ադրբեջանը հայտարարել է բանակի հետագա հզորացման անհրաժեշտության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի հետագա հզորացման մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։

«Ընդգծվել է, որ ադրբեջանական բանակի հետագա հզորացումը անվտանգության ապահովման կարևոր գործոններից է... Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը։

Կոնկրետ հանձնարարականներ են տրվել հակաօդային պաշտպանության, հետախուզության և հակահետախուզության ստորաբաժանումների, էլեկտրոնային պատերազմի և այլ ստորաբաժանումների ուժեղացման ուղղությամբ»,- ՊՆ-ի հաղորդագրությունը մեջբերում է լրատվամիջոցը։

news.am