Համաշխարհային աջակցություն Գազային. «Մենք բոլորս պաղեստինցի ենք»
https://parstoday.ir/hy/news/world-i207600-Համաշխարհային_աջակցություն_Գազային._Մենք_բոլորս_պաղեստինցի_ենք
Աշխարհի տարբեր քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի։ Երեկ՝ կիրակի, Բելգիայում, Մարոկոյում, Ալժիրում, Սերբիայում, Դանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում,Բրիտանիայում, Չիլիում, Թուրքիայում, Իսպանիայում, Նիգերիայում և աշխարհի մի շարք այլ երկրներում մեծ ցույցեր են անցկացվել՝ ի աջակցություն Գազայի ժողովրդի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2023 10:37 Asia/Tehran

Աշխարհի տարբեր քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի։ Երեկ՝ կիրակի, Բելգիայում, Մարոկոյում, Ալժիրում, Սերբիայում, Դանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում,Բրիտանիայում, Չիլիում, Թուրքիայում, Իսպանիայում, Նիգերիայում և աշխարհի մի շարք այլ երկրներում մեծ ցույցեր են անցկացվել՝ ի աջակցություն Գազայի ժողովրդի։

Ցուցարարները դատապարտել են Իսրայելի ռեժիմի հանցագործությունները և պահանջել դադարեցնել պաղեստինցիների սպանդը։ 

Պաղեստինցի աջակիցները վանկարկել են տարբեր կարգախոսներ՝ «Մենք բոլորս պաղեստինցի ենք» և «կեցցե Պաղեստինը», դատապարտելով Գազայի վրա Սիոնիստական   ռեժիմի ավերիչ հարձակումները։

Պաղեստինի դրոշը ձեռքերում՝ նրանք պահանջել են մեծացնել միջազգային համագործակցությունը՝ սիոնիստական ռեժիմի հարձակումները կանխելու նպատակով։