Չինաստան-Ռուսաստան համագործակցությունը համաշխարհային արդարության հաստատումը պաշտպանելու համար
Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ համագործակցելով պաշտպանել արդարության հաստատումն աշխարհում։
Երկուշաբթի օրը Պեկինում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է.«Չինաստանը Ռուսաստանի հետ միասին պատրաստ է պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը և դրա սկզբունքները և խթանել խաղաղությունը միջազգային մակարդակով»:
Չինացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Պեկինը և Մոսկվան աշխատում են միասին և ռազմավարական ջանքեր են գործադրում ՄԱԿ-ի կանոնների, ինչպես նաև այլ կարևոր բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS խմբի շրջանակներում։
BRICS խումբը բաղկացած է Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, և շատ երկրներ, ներառյալ Իրանը, ցանկանում են միանալ այս նոր ձևավորված տնտեսական խմբին:
Լավրովի հետ զրույցի մեկ այլ հատվածում Չինաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Պեկինը և Մոսկվան պետք է շարունակեն համագործակցությունը՝ 2024 թվականին ռազմավարական վստահությունը խթանելու համար։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ՝ երկուշաբթի, ժամանել է Պեկին՝ մասնակցելու «Մեկ Ճանապարհ և մեկ գոտի» նախագծի երրորդ գագաթնաժողովին։ Այս գագաթնաժողովին մասնակցելու համար երեքշաբթի օրը Պեկին է ժամանել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սա այն դեպքում, երբ Վաշինգտոնը Չինաստանին համարում է ամենամեծ մրցակիցը, իսկ Ռուսաստանին՝ իր երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքը։