Եվրասիական հանձնաժողովում սկսել է Տիգրան Սարգսյանի նախագահության շրջանը
https://parstoday.ir/hy/news/world-i2077-Եվրասիական_հանձնաժողովում_սկսել_է_Տիգրան_Սարգսյանի_նախագահության_շրջանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փետրվարի մեկից նոր կազմով՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սկսել է աշխատանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2016 11:45 Asia/Tehran
  • Եվրասիական հանձնաժողովում սկսել է Տիգրան Սարգսյանի նախագահության շրջանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փետրվարի մեկից նոր կազմով՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սկսել է աշխատանքները:

«2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նոր նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նորացված կազմը սկսել է հանձնաժողովի աշխատանքները: Տիգրան Սարգսյանը հաստատվել է այս պաշտոնում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ` միության յուրքանչյուր պետություն կոլեգիայի երեք անդամի փոխարեն հանձնաժողովում ներկայացված է լինելու երկուսով: Այդպիսով, հանձնաժողովի կազմը փետրվարի մեկից կազմում է 10 նախարար: Հանձնաժողովում, բացի նախագահից, նոր դեմք է նաև Վերոնիկա Նիկիշինան, ով ներկայացնում է ՌԴ-ն և զբաղեցնում է Առևտրի նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Անդրեյ Սլեպնյովին:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովում ստեղծվել է նոր պաշտոն՝ ներքին շուկաների, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարար: Այդ պաշտոնը զբաղեցնում է Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Մինասյանը:

Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի՝ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գլխավորելու է 4 տարի ժամկետով: