Նազարբաեւ. Ղազախստանում «գունավոր հեղափոխությունների» նշաններ են ի հայտ եկել
https://parstoday.ir/hy/news/world-i20785-Նազարբաեւ._Ղազախստանում_գունավոր_հեղափոխությունների_նշաններ_են_ի_հայտ_եկել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ իր երկրում «գունավոր հեղափոխությունների» նշաններ են ի հայտ եկել, փոխանցում է Նազարբաեւի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2016 13:04 Asia/Tehran
  • Նազարբաեւ. Ղազախստանում «գունավոր հեղափոխությունների» նշաններ են ի հայտ եկել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ իր երկրում «գունավոր հեղափոխությունների» նշաններ են ի հայտ եկել, փոխանցում է Նազարբաեւի մամուլի ծառայությունը:

Նախագահը նշել է, որ Ղազախստանը ձեռնարկելու է ամենակոշտ միջոցները ծայրահեղականության եւ ահաբեկչության դրսեւորումների դեմ: Նազարբաեւն ընդգծել է, որ պետությունը դրա համար բոլոր հնարավորություններն ունի:

«Մենք բոլորս գիտենք, որ այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները» տարբեր մեթոդներ ունեն ու սկսվում են հանրահավաքներից, սպանություններից, իշխանությունը զավթելու փորձերից: Այդ նախանշանները հայտնվել են նաեւ մեզ մոտ»,- ասել է նախագահը: