Նազարբաեւ. Ղազախստանում «գունավոր հեղափոխությունների» նշաններ են ի հայտ եկել
Հունիս 08, 2016 13:04 Asia/Tehran
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ իր երկրում «գունավոր հեղափոխությունների» նշաններ են ի հայտ եկել, փոխանցում է Նազարբաեւի մամուլի ծառայությունը:
Նախագահը նշել է, որ Ղազախստանը ձեռնարկելու է ամենակոշտ միջոցները ծայրահեղականության եւ ահաբեկչության դրսեւորումների դեմ: Նազարբաեւն ընդգծել է, որ պետությունը դրա համար բոլոր հնարավորություններն ունի:
«Մենք բոլորս գիտենք, որ այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները» տարբեր մեթոդներ ունեն ու սկսվում են հանրահավաքներից, սպանություններից, իշխանությունը զավթելու փորձերից: Այդ նախանշանները հայտնվել են նաեւ մեզ մոտ»,- ասել է նախագահը:
Պիտակ