ԱՄՆ-ում կրակոցների հետևանքով 22 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i208152-ԱՄՆ_ում_կրակոցների_հետևանքով_22_մարդ_է_զոհվել
Առնվազն 22 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող Մեյն նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 08:55 Asia/Tehran

Առնվազն 22 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող Մեյն նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Որոշ լրատվական աղբյուրներ հայտնում են, որ այս միջադեպի հետևանքով վիրավորների թիվը 50-ից 60 մարդ է։

Մեյն նահանգի ոստիկանությունը X սոցիալական ցանցում հայտարարել է՝ Լյուիսթոնում ակտիվ փոխհրաձգություն է. Մարդկանց խնդրում ենք պատսպարվել. Խնդրում ենք մնալ տանը և փակել դռները։

Մեյնի անվտանգության աշխատակիցները նաև հրապարակել են փախուստի դիմած հարձակվողի նկարները: Նրանք քաղաքացիներին խնդրեցին օգնել հայտնաբերել կասկածյալին։

Այս պաշտոնյաները հայտարարեցին, որ հարձակվողը մահացու կրակոցներ է արձակել երեք տեղից։

ԱՄՆ կառավարության վիճակագրության համաձայն՝ միայն այս տարի ԱՄՆ-ում ավելի քան 500 զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել, իսկ զենքերը դարձել են ամերիկացի երեխաների մահվան հիմնական պատճառը։