Ռուսաստանը Ղազախստանին Ս-300 համակարգ է նվիրել
https://parstoday.ir/hy/news/world-i20845-Ռուսաստանը_Ղազախստանին_Ս_300_համակարգ_է_նվիրել
Միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրելու հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախստանցի գործընկեր Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպումից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2016 15:11 Asia/Tehran
  • Ռուսաստանը Ղազախստանին Ս-300 համակարգ է նվիրել

Միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրելու հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախստանցի գործընկեր Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպումից հետո։

Միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը. 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն վերոհիշյալ ԶՀՀ՝ հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր Ղազախաստանում է , որտեղ վերջին օրերին տիրում է խիստ լարված իրավիճակ՝ օրերս Օկտոբե քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:

armradio.am

8/6/2016