Ռուսաստանը Ղազախստանին Ս-300 համակարգ է նվիրել
Հունիս 08, 2016 15:11 Asia/Tehran
Միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրելու հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախստանցի գործընկեր Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպումից հետո։
Միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը. 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն վերոհիշյալ ԶՀՀ՝ հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր Ղազախաստանում է , որտեղ վերջին օրերին տիրում է խիստ լարված իրավիճակ՝ օրերս Օկտոբե քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:
armradio.am
8/6/2016
Պիտակ