Հրապարակվել է «ամենաանվտանգ» և «վտանգավոր» երկրների վարկանշային ցանկը
https://parstoday.ir/hy/news/world-i20851-Հրապարակվել_է_ամենաանվտանգ_և_վտանգավոր_երկրների_վարկանշային_ցանկը
Vision of Humanity կազմակերպության մասնագետները կազմել են վտանգավորության մակարդակով աշխարհի երկրների վարկանշային ցանկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2016 15:25 Asia/Tehran
  • Հրապարակվել է «ամենաանվտանգ» և «վտանգավոր» երկրների վարկանշային ցանկը

Vision of Humanity կազմակերպության մասնագետները կազմել են վտանգավորության մակարդակով աշխարհի երկրների վարկանշային ցանկը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են կազմակերպության կայքում:

Ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Սիրիան (զբաղեցրել է ցանկի ամենավերջին՝ 163-րդ հորիզոնականը): «Վտանգավոր» երկրների տասնյակում են հայտնվել նաև Հարավային Սուդանը, Իրաքը, Աֆղանստանը, Սոմալին, Եմենը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Ուկրաինան, Սուդանը, Լիբիան: Ռուսաստանը 163 երկրից բաղկացած ցանկում զբաղեցրել է 151-րդ տեղը՝ տեղ գտնելով ամենավտանգավոր երկրների շարքում:

Հայաստանը վարկանշային ցանկում զբաղեցրել է 110-րդ տեղը, Ադրբեջանը՝ 134-րդ տեղը, Վրաստանը՝ 85-րդ տեղը, Թուրքիան՝ 145-րդ տեղը:

Ամենաանվտանգ պետություն է ճանաչվել Իսլանդիան, երկրորդ տեղում է Դանիան: Առաջին տասնյակում են նաև Կանադան, Չեխիան, Ավստրիան, Շվեյցարիան և Պորտուգալիան:

Վերլուծությունն անց է կացվել տարբեր չափանիշներ հաշվի առնելով, օրինակ՝ հարևանների հետ հարաբերությունների որակը, ծանր սպառազինությունների և միջուկային զենքի քանակը, ռազմական ծախսերը, սպանությունների քանակը, քաղաքական բռնաճնշումները և քաղաքական ռեժիմի կայունությունը:

http://www.armradio.am/

8/6/2016