Շատ մութ ժամանակներ են. աշխարհը գտնվում է պատերազմի իրավիճակում. Հռոմի պապ
Աշխարհը գտնվում է պատերազմի իրավիճակում, և դրա մեղավորը սպառազինության արդյունաբերությունն է, որի ներդրումները ներկայումս ամենամեծ եկամուտն են բերում։
Այս մասին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը RAI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Շատ մութ ժամանակներ են»,- նշել է նա։
Պոնտիֆիկոսն Իսրայելին և Պաղեստինին խաղաղ գոյակցության կոչ է արել և ասել, որ պատերազմը պարտություն է, և բոլոր լուծումները պետք է ձեռք բերվեն երկխոսության միջոցով։
«Պատերազմի ժամանակ մեկ ապտակն իր հետևից բերում է մյուսը։ Մեկն ուժեղ է, մյուսը՝ ավելի ուժեղ... Պատերազմը պարտություն է. ես սա ընդունում եմ որպես հերթական պարտություն։ Երկու ժողովուրդ, որոնք պետք է միասին ապրեն այս իմաստուն որոշմամբ՝ երկու ժողովուրդ, երկու պետություն՝ Երուսաղեմի հատուկ կարգավիճակով»,- ասել է պոնտիֆիկոսը: