Լեռնային Ղարաբաղում կիրառվեց Իսրայելի փորձը. Ադրբեջանցի գործիչն գովում է Իսրայելին
Մինչ Թուրքիայում սրվում են հակաիսրայելական տրամադրությունները, Անկարայի կրստեր եղբայր Ադրբեջանում՝ իշխանական և փորձագիտական շրջանակներում շարունակում են դրվատանքով խոսել հրեական պետության մասին։
Անդրադառնալով այս սեպտեմբերի Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված գործողությանը, որի արդյունքում սրի մատնվեց և հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը, ադրբեջանցի հետազոտող Ֆուադ Ախունդովը հայտարարել է, որ այդ օպերացիայում օգտագործվել է Իսրայելի փորձը։
«Ղարաբաղում օգտագործվեց Իսրայելի փորձը․ Ադրբեջանը հաղորդագրություններ ուղարկեց հայ բնակիչներին՝ զգուշացնելով, որ լքեն ռազմական գործողության թիրախները։ Այդպես են վարվում իսրայելցիները հակաահաբեկչական օպերացիաներ իրականացնելիս։ Այդպես է նաև Գազայի հատվածում»․-նշել է ադրբեջանցի հետազոտող Ֆուադ Ախունդովը։
Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության հարցում կարևոր էր այնպիսի դաշնակիցների գտնելը, ինչպիսիք են՝ Թուրքիան, Իսրայելը և Պակիստանը, հավելել է ադրբեջանցի հետազոտողը:
hraparak.am