Հուսով ենք՝ խաղաղության այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի. Բայրամով
https://parstoday.ir/hy/news/world-i208758-Հուսով_ենք_խաղաղության_այս_առանձնահատուկ_շանսը_բաց_չի_թողնվի._Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2023 14:56 Asia/Tehran
  • Հուսով ենք՝ խաղաղության այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։

«30 տարի անց «ադրբեջանական հողերի օկուպացիայի»  ավարտը և այդ հողերի նկատմամբ մեր ինքնիշխանության վերականգնումը նոր հեռանկարներ են բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս համագործակցության չօգտագործված հնարավորությունների իրականացում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր։ Հույս ունենք, որ այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի»,- ասել է Բայրամովը։