Պեկինը դեմ է Կենտրոնական Ասիայում օտարերկրյա ցանկացած միջամտության
Չինաստանի արտգործնախարարը Ուզբեկստանի իր գործընկերոջ Բախտիար Սաիդովի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է ցանկացած արտաքին միջամտություն Կենտրոնական Ասիայի երկրների ներքին գործերին։
Վան Ին ասել է, որ Չինաստանը և Ուզբեկստանը պետք է ջանքեր գործադրեն համերաշխությունը և փոխադարձ վստահությունը մեծացնելու, իրական բազմակողմանիությանը աջակցելու և գլոբալ կառավարման զարգացումը խթանելու ուղղությամբ:
Ընդգծելով համատեղ զարգացման համար շարժիչ ուժ ստեղծելու կարևորությունը՝ Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել ընդլայնել համագործակցությունը կիբեր և կենսաբանական անվտանգության ոլորտում, ինչպես նաև անդրազգային կազմակերպված հանցավորության, ահաբեկչական խմբավորումների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
Հանդիպման ժամանակ, Ուզբեկստանի արտգործնախարարն ասել է, որ Ուզբեկստանն աջակցում է Պեկինի գլոբալ նախաձեռնություններին և հետևում է «Միասնական Չինաստան» քաղաքականությանը։
Պաղեստինյան խնդրի վերաբերյալ Բախտիար Սաիդովը բարձր է գնահատել Պեկինի չեզոք դիրքորոշումը և «երկու պետություն» լուծման ծրագրի տարածումը։