Իսրայելի ու Գազայի միջև պատերազմի շահույթը ԱՄՆ-ի համար
«Morgan Stanley» և «T.D. Bank» բանկերի վերլուծաբանները իրենց կողմից վերջերս հրապարակված այս տարվա երրորդ եռամսյակի հաշվետվություններում հայտնեցին ԱՄՆ-ի համար Գազայի պատերազմից շահութաբերության մասին։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 106 միլիարդ դոլարի ռազմական ու հումանիտար օգնություն է խնդրել Իսրայելի, Ուկրաինայի, ինչպես նաև Գազային փրկարար ծառայությունների համար: Այս գումարը բարիք և շահույթ է ԱՄՆ-ի սպառազինության և ավիատիեզերական հատվածի համար: Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո նրանց արժեքն աճել է յոթ տոկոսով, քանի որ ըստ ամերիկացի վերլուծաբանների, «ՀԱՄԱՍ-ն ավելի մեծ պահանջարկ է ստեղծել»:
ԱՄՆ կառավարությունը երբեք չի մեկնաբանում Մարդու իրավունքների հռչակագիրն այնպես, որ խոչընդոտի զենքի արտահանումն այն երկրներ, որոնց նկատմամբ Վաշինգտոնը պատժամիջոցներ չի սահմանել։
Նման տեսակետները հակասում են «մարդու իրավունքների» պաշտպանության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, առևտրի և մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին պնդումներին: Ուստի, հաշվի առնելով, որ բանկերի կառավարիչներն ու սպառազինությունների գծով աշխատող ընկերությունները խոսում են զինված հակամարտությունների ֆինանսական շահույթի մասին, հարց է առաջանում՝ արդյոք նման ընկերությունները և նրանց բաժնետերերը հետևո՞ւմ են իրենց մշակած մարդու իրավունքների քաղաքականությանը, թե՞ ոչ։
Morgan Stanley-ի մարդու իրավունքների հայտարարության մեջ ասվում է. «Մենք մեր բիզնես գործունեությունն կազմակերպում ենք այնպես, որ իրականացվեն, պաշտպանվեն և տարածվեն մարդու իրավունքների բոլոր սկզբունքները, որոնք ուրվագծված են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ կառավարությունը երբեք չի մեկնաբանի մարդու իրավունքների հռչակագրերն այնպես, որ խոչընդոտի զենքի արտահանումն այն երկրներ, որոնց նկատմամբ Վաշինգտոնը պատժամիջոցներ չի սահմանել։ Այստեղ է, որ մարդու իրավունքներն այլևս կորցնում է իր ակտուալությունը: