Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմաքաղաքական գործընթացները հարավկովկասյան տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/world-i209892-Ադրբեջանի_և_Թուրքիայի_պաշտպանության_նախարարները_քննարկել_են_ռազմաքաղաքական_գործընթացները_հարավկովկասյան_տարածաշրջանում
Նոյեմբերի 27-ին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 14:56 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմաքաղաքական գործընթացները հարավկովկասյան տարածաշրջանում

Նոյեմբերի 27-ին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Ինչպես հաղորդում է APA-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ «ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմնված են դաշնակցային հարաբերությունների վրա՝ համաձայն Շուշիի հռչակագրի։ Նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում այս հռչակագրի բացառիկ դերը»։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացների, տարածաշրջանում կայունության ապահովման ուղիների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի շուրջ։