Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը
(last modified Mon, 27 Nov 2023 15:02:26 GMT )
Նոյեմբեր 27, 2023 18:32 Asia/Tehran
  • Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեն և Զաքիր Հասանովը ստորագրել են գերատեսչությունների միջև 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը:

Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում, ուր Բուրչուլաձեն ժամանել է` մասնակցելու Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ 10-րդ նախարարական հանդիպմանը:

Մինչ այդ վրացի նախարարը բանակցություններ է վարել նաև թուրք գործընկերոջ հետ։

Հիշեցնենք, որ Բաքվում ընթանում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի եռակողմ ձևաչափով 10-րդ հանդիպումը:

Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են թուրքական Կարսում 2023 թվականի փետրվարին։ Այն ժամանակ նրանք քննարկել են համատեղ զորավարժությունների կարևորությունը։

armeniasputnik.am