ՌԴ-ին զայրացնում է Վրաստանի դերը Եվրոպայի էներգաանվտանգության հարցում. Խիդաշելի
https://parstoday.ir/hy/news/world-i20995-ՌԴ_ին_զայրացնում_է_Վրաստանի_դերը_Եվրոպայի_էներգաանվտանգության_հարցում._Խիդաշելի
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ Ռուսաստանին զայրացնում է Վրաստանի տարածքով այլընտրանքային էներգառեսուրսներ Եվրոպա մատակարարելու հնարավորությունը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2016 13:18 Asia/Tehran
  • ՌԴ-ին զայրացնում է Վրաստանի դերը Եվրոպայի էներգաանվտանգության հարցում. Խիդաշելի

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ Ռուսաստանին զայրացնում է Վրաստանի տարածքով այլընտրանքային էներգառեսուրսներ Եվրոպա մատակարարելու հնարավորությունը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

«Ռուսաստանի զայրույթի գլխավոր պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ չէ, ինչպես մենք ենք կարծում: Պատճառները պետք է փնտրել ավելի խորքում և այլ տեղում: Ռուսաստանի զայրույթի պատճառը էներգաանվտանգության հարցերն են, որոնք այսօր ակտիվորեն քննարկվում են Եվրոպայում, և որոնք առնչվում են էներգակիրների դիվերսիֆիկացմանը:

Հենց դա է գլխավոր պատճառը, ոչ թե այն, թե արդյոք ՆԱՏՕ-ին կմիանա՞ 3,5 միլիոն բնակչությամբ երկիրը, թե՞ ոչ: Խնդիրը Վրաստանի աշխարհագրական դիրքն է, որը խոստանում է Եվրոպային այլընտրանքային էներգառեսուրսներ մատակարարել և զրկում է Ռուսաստանին միակ էներգամատակարարը լինելուց»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

http://araratnews.am/

9/6/2016