Ադրբեջանի խորհրդարան. Հայաստանի խորհրդարանի նախագահը պետք է ներողություն խնդրի
https://parstoday.ir/hy/news/world-i209952-Ադրբեջանի_խորհրդարան._Հայաստանի_խորհրդարանի_նախագահը_պետք_է_ներողություն_խնդրի
Արձագանքելով հայերի էթնիկ զտումների վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանւի հայտարարությանն Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի կոչ է արել օգտագործել խաղաղության հնարավորությունն ինչպես նաև ներողություն խնդրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 06:43 Asia/Tehran
  • Ադրբեջանի խորհրդարան. Հայաստանի խորհրդարանի նախագահը պետք է ներողություն խնդրի

Արձագանքելով հայերի էթնիկ զտումների վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանւի հայտարարությանն Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի կոչ է արել օգտագործել խաղաղության հնարավորությունն ինչպես նաև ներողություն խնդրել։

Հայտարարության մեջ ասված է, որ լրագրողների հետ ճեպազրույցում Սիոմնյանի հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում տարածաշրջանի իրողություններին:
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է. «Հայաստանի խորհրդարանի նախագահի հարցազրույցը հստակ ցույց է տալիս, որ Երևանը դատարկ հայտարարություններ է հնչեցնում։ Լավ կլինի, որ Սիմոնյանը ներողություն  խնդրի Ադրբեջանիից՝ Հայաստանի վարած էթնիկ զտումների քաղաքականության և 9 քաղաքների ավերման արդյունքում մեկ միլիոն ադրբեջանցիների տեղահանության համար»։
Հայտարարության մեջ ասված է. «Վերջին երեք տարիներին Հայաստանը փորձել է քաղաքական ու ռազմական սադրանքներով խաթարել խաղաղության գործընթացը։ Այժմ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կնքելու ւ պատմական հնարավորություն կա։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանին խնդրում ենք զերծ մնալ սադրիչ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից»: